Շպռոտը՝ խորհրդավոր երիտասարդի հետ գրկախառնված

14:32   28 հուլիսի, 2018

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Միկրոբլոգի իր 20հազարից ավել հետեւորդներին նա ներկայացել է խորհրդավոր մի երիտասարդի հետ՝ գրկախառնված: Հրապարակմանը կից արտերկրում բնակվող երգչուհին անգլերեն մեկնաբանություն է թողել: Նա գրել է. «Անցած գիշերվա մասին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկաբնակ երգչուհին Instagram-ի իր էջում հրապարակել էր լուսանկար, որում պատկերված էր շքեղ ավտոմեքենայի ֆոնին:

Մարմինն ընդգծող հագուստը շեշտել էր Շպռոտի փարթամ կազմվածքը: Նա մեկնաբանել էր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ես փակում եմ աչքերս անցածի դեմ ու բացում եմ սիրտս նոր սկսվող իրադարձությունների առաջ»:



© NEWS.am STYLE