Քայլի Ջենները կրպակից գնել է այն բոլոր ամսագրերը, որոնց շապիկին պատկերված է եղել ինքը

18:12   28 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի փոքր քույրը՝ Քայլի Ջեները ձմռանը լույս աշխարհ է բերել դստերը՝ Սթորմիին:

Երջանիկ ծնողները՝ ռեփեր Թրեւիս Սքոթն ու Քայլի Ջեները երկար ժամանակ հարցազրույցներ չէին տալիս, եւ ահա մեկ շաբաթ առաջ ռեալիթի-շոուի աստղն իր բոյֆրենդի հետ մասնակցել է GQ ամսագրի համար ֆոտոշարքին:

Ավելորդ է նշելը, որ Քայլի Ջեները հայտնվել է ոչ միայն ամսագրի էջերին (շատ լուսանկարներում Քայլին ներկայացել է կիսամերկ, գայթակղիչ դիրքով, իսկ ռեփերը՝ խիստ, դատական), այլ նաեւ շապիկին:

Եվ ահա, ինչպես ասում է մեր հարեւանուհի՝ 99-ամյա Ռուզան տատին. «Սրա զվյոզդնինել տարավ»: Քայլին Սթորմիի հետ զբոսանքի է դուրս եկել հայկական քաղաքում՝ Լոս Անջելեսում, ինչի հաշվին էլ գրառում է կատարել Snapchat-ում:

Արդյունքում Քայլին դստեր հետ զբոսնելով մոտեցել է կրպակի ստենդին, որտեղ ամսագրերն ու թերթերն են լինում, ընտրել է GQ ամսագրի բոլոր այն օրինակները, որոնց շապիկին պատկերված է նա, եւ ուշադրություն……….. գնել է դրանք ամբողջությամբ:

Այս նույն ճակատագրին են արժանացել նաեւ Forbes ամսագրի օրինակները, որոնց շապիկին վերջերս հայտնվել էր Քայլին:

Ինչից հետո հանգիստ հեռացել է…

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE