12:15 29 հուլիսի, 2018Հայկական արմատներով բլոգեր՝ Վլադիսլավ Մովսեսովի մասին խոսվում է արդեն բավականին ժամանակ: Բելառուսցի բլոգերի մասին սկսեցին խոսել, եւ ոչ միայն մեզ մոտ, մեր հարեւան եւ մեր հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված երկրում նրա, մեղմ ասած, ոչ այնքան զվարճալի արկածներից հետո:
Վլադ Մագա կեղծանվամբ հանդես եկող բլոգերը սիրում է ճանապարհորդել եւ, բնականաբար, նկարել իր արկածները՝ տեսախցիկով: Այժմ Մագան գտնվում է այստեղ՝ Երեւանում: Նրա հետ արդեն հասցրել են բազմաթիվ հարցազրույցներ անցկացնել տարբեր լրատվամիջոցներ եւ կայքեր, ահա եւ մենք որոշեցինք զրուցել նրա հետ, որպեսզի նրան ավելի լավ ճանաչենք:
Մագան, ում Արցախի մասին պատմող տեսանյութը մենք շատ հավանեցինք, NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցի ժամանակ պատմեց իր վիդեոբլոգերի փորձի, կիսվեց տպավորություններով՝ Հայաստանում կյանքի, ապա նաեւ խոսեց հաջորդող վեց ամիսների պլանների եւ անձնական կյանքի մասին: