Էլեն Ասատրյանի հրապուրիչ դիրքով լուսանկարները՝ ծովափնյա հանգստից

22:21   28 հուլիսի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն իր Instagram-ում հաճախ է գայթակղիչ լուսանկարներ, գեղեցիկ սելֆիներ ու տեսանյութեր հրապարակում: Այս մասին մենք բազմիցս ենք խոսել: Սակայն նրա գայթակղիչ լուսանկարների շարքը համալրվում է ամեն օր, քանզի նա մեկնել է հանգստի Եգիպտոս, որտեղից էլ ամեն օր նոր հրապարակումներով ուրախացնում է միկրոբլոգի իր հետեւորդներին:

Երիտասարդ դերասանուհին իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել հենց ծովափից, որում նա ներկայացել է գայթակղիչ դիրքով: Լուսանկարները որեւէ կերպ մեկնաբանված չեն Էլենի կողմից:

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, կարճ հոլովակ էր հրապարակել, որում  իր հետեւորդներին ցույց էր տվել իր արեւայրուքը:



© NEWS.am STYLE