13:45 29 հուլիսի, 2018Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտն Instagram-ի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքին ավելացրել է նորերը: Նա իր երկրպագուներին է ներկայացրել տեսանյութ ու լուսանկարներ, որոնք հրապարակել է էջում ու Story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ:
Տեսանյութում կարմիր հանդերձանքով ու վառ դիմահարդարմամբ Շպռոտը ծխում է: Նա բավականին գայթակղիչ տեսք ունի:
Մյուս տեսանյութում սկանդալային երգչուհին օդային համբույր է ուղարկում իր երկրպագու հետեւորդներին:
Էջում հրապարակված լուսանկարը Շպռոտը մեկնաբանել է գրելով. «Այո, տեսել եմ ձեր նամակները, այո, ես անտեսել եմ դրանք: Այո, ես Instagram-ում եմ»:
Ավելի վաղ երգչուհին 20 հազարից ավելի հետեւորդներին ներկայացել էր խորհրդավոր երիտասարդի հետ գրկախառնված: Հրապարակմանը կից երգչուհին անգլերեն մեկնաբանություն էր թողել՝ գրելով . «Անցած գիշերվա մասին»:.jpg)