«Աշխարհը կառուցում կամ քանդում են նույնը՝ Մարդիկ». Նազենի Հովհաննիսյանի հմայիչ կերպարը

14:35   29 հուլիսի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել: Դերասանուհին իր հրապարակումն ինչպես միշտ ավելի խորիմաստ է դարձրել՝ օգտագործելով մեկնաբանելու հնարավորությունը:

Լուսանկարին կից Նազենին գրել է. «Մարդը... կարող է Քաոսի վերածել իր միջավայրը, կամ հակառակը. քաոսից փորձել ԴՈՒՐՍ գալ՝ իր ուղեծիր- ողնաշարը հաստատուն պահելով, դուրս գալ քաոսից՝ ստեղծելով գեղեցիկը, բարին, օգտակարը, և անել այդ ամենը ԿԱՌՈՒՑԵԼՈՎ։ Ամենաանկարևոր թվացող մարդն անգամ հույժ կարևոր է՝ իր գոյությամբ, իր ԿԱՄՔՈՎ ու ստեղծարարությամբ։ Աշխարհը կառուցում կամ քանդում են նույնը՝ Մարդիկ, անցյալի նեղսրտությամբ վարակված՝քանդում են, եթե ինքնաբավ են ու մարդասեր՝ կառուցում՝ առաջ նայելով։ Երջանկությունն ու գեղեցկությունն ամենափոքր բաներում գտնողն է Երջանիկը»:

Ավելի վաղ հմայիչ հրապարակումներում նա ներկայացել էր լողազգեստով՝ ցուցադրելով իր մարմինը: Իսկ լուսանկարներներին կից մեկնաբանության հատվածում նա գրել էր. «Երկնքի ու Երկրի միջև հորիզոնն է՝ ծովով կամ օվկիանոսով ընդգծված։ Մարդը կամ թռչում է երկինքներում, կամ ապրում գետնին՝ երկրի վրա, իբրև հողեղեն։ Ես փորձում եմ գտնել տեղս Հորիզոնում՝ Երկրի ու Երկնքի միջև, այնտեղ՝ որտեղ Ծովն է։

Հ.Գ. Փոխաբերական իմաստներն իմ աշխարհում վաղուց դարձել են ուղիղ։ )»:



© NEWS.am STYLE