«Ես ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում». Լիլի Մորտոյի խոստովանությունն ու հրապուրիչ լուսանկարը

16:22   29 հուլիսի, 2018

Մոդել-դիզայներ Լիլի Մորտոն բավականին հաճախ է ներկայացում իր համարձակ լուսանկարները, պարծենում փարթամ կազմվածքով:

Լիլին Instagram-ը օգտագործում է նաեւ որպես մի հարթակ, որի միջոցով դիալոգի մեջ է մտնում իր երկրպագուների հետ, իր հույզերն է ներկայացնում նրանց:

Այս անգամ մոդելը լուսանկար է հրապարակել, որի նշումից պարզ է դառնում՝ նա հանգիստն է վայելում Կարմիր ծովում: Գայթակղիչ լուսանկարին կից Լիլին գրել է. «Այո՛, ես այդպիսին եմ՝ ամեն բան սրտիս մոտ եմ ընդունում, արագ եմ մարդկանց ընտելանում, նեղանում եմ: Փոխարենը՝ ես անկեղծ եմ»:

Ավելի վաղ սկանդալային շիկահերը ցուցադրել էր կարմիր լողազգեստ, որը հենց ինքն էր մոդելավորել: Հրապարակված կրքոտ լուսանկարին կից մոդելը ռուսերեն լեզվով գրել էր, որ հնարավոր չէ բոլորի համար լավը լինել, ու միշտ կլինեն քննադատող մարդիկ:



© NEWS.am STYLE