Ջորջ եւ Ամալ Քլունիների էլեգանտ զույգը՝ շքեղ ընթրիքին

21:35   29 հուլիսի, 2018

Ջորք Քլունին ապացուցեց, որ նրան հաջողվել է անցյալում թողնել ավտովթարի տհաճ պատահարն ու շարժվել առաջ: Հանրահայտ դերասանն ու նրա շլացուցիչ կինը՝ Ամալը ընթրել են Իտալիայում գտնվող շքեղ Villa D'Este- ում իրենց ընկերների հետ:

Զույգի տրամադրությունը բավականին բարձր է եղել. Նրանց հայացքները խաղաղություն են արտահայտել, իսկ Ջորջը հաճախ ամուր ու ջերմորեն բռնել է կնոջ ձեռքը:

40-ամյա Ամալը փայլել է ընկերների միջավայրում՝ ընտրելով յուրօրինակ մետաքսե բլուզ ու նարնջագույն վառ կիսատաբատ:



Ամալն իր կերպարն ամբողջացրել է ամառային բարձրակրունկ սանդալներով: Նրա լուքը ընդհանրացրել է ամուսնու դասական կերպարը, եւ նրանք միասին ցնցող տեսք են ունեցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջորջ Քլունին նկարահանման հարթակի ճանապարհին վթարի էր ենթարկվել իր սկուտերով։ Ճանապարհին նա բախվել էր Mercedes մակնիշի ավտոմեքենայի:








                                                                                                                  Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                        Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE