Քանյե Ուեսթի հայրը պայքարում է քաղցկեղի դեմ

10:10   30 հուլիսի, 2018

Քանյե Ուեսթի հայրը՝ Ռեյ Ուեսթը, պայքարում է քաղցկեղի դեմ, հայտնում է TMZ-ը։  Ռեյը անցնում է թերապիա Լոս Անջելեսում, 41-ամյա ռեփերի հոր մոտ ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղ։ Քանյեն այս պահին թողել է իր բոլոր գործերը ու զբաղված է հոր առողջությամբ։ Առայժմ պորտալի մոտ կանգնած աղբյուրները  հայտնում են, որ Քանյեի հոր մոտ ամեն ինչ նորմալ է, թերապիան հաջող է անցնում։

Ի դեպ Քանյեի մայրը՝ Դոնդան, մահացել էր ուղիղ տասը տարի առաջ։  իսկ Քանյեին հոր հետ վերջին անգամ տեսել էին մարտին Մալիբուի Nobu ռեստորանում ընթրելիս։

Նշենք, որ Դոնդան ու Ռեյը բաժանվել են, երբ Քանյեն երեխա էր, բայց ծնողները հետագայում պահպանել էին ընկերական հարաբերությունները։

 



© NEWS.am STYLE