Կարճ սանրվածք․ Քիմ Քարդաշյանը կտրուկ փոխել է իմիջը

12:11   30 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանը կտրուկ փոխել է իր իմիջը։ Հասկանում ենք, որ այս նորությունը՝ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ֆոնին որեւէ կարեւորություն չունի, բայց հաստատ կգտնվեն մարդիկ, ում գլուխը երեկվանից պարզապես եռում է նրանից, որ Facebook-ում ակտիվ քննարկում են Հայկ Մարությանի թեկնածությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար։ Ու մի քիչ շեղվելու համար այդ մարդկանց չի խանգարի նաեւ նման նորությունը։ Եվ այսպես՝ Քիմ Քարդաշյանը հրաժեշտ է տվել իր երկար մազերին (չնայած հնարավոր է,  հայուհին  հերթական հնարքին է դիմել կեղծամի օգնությամբ)։

Ամեն դեպքում, Քիմն իր Instagram-ի story բաժնում հրապարակել է տեսանյութ, որի կադրերը մենք ներկայացնում ենք ստորեւ։

Քիմը տեսանյութի տակ նշել է իր ոճաբան Քրիս Էփլթոնին,  հենց նա է այս սանրվածքի հեղինակը, որից Քիմն այդքան հիացած է։  



© NEWS.am STYLE