Թաշկինակ-մազակալները՝ այս տարվա թրենդ. Ինչպե՞ս կիրառել դրանք

11:39   30 հուլիսի, 2018

Ինչպես տեեկացնում են ոճաբանները 2018թ.-ի ամռան գլխավոր թրենդային աքսեսուարներից է համարվում թաշկինակ-մազակալը։ Մազերի այս աքսեսուարը Ձեր ոճին կհաղորդի էլեգանտություն: Նորաձեւ թաշկինակները կարող են լինել միատոն, վառ գույների, կարեւորն այն է, որ այն կընդգծի Ձեր կերպարը: Այն շատ հարմար է կրելը շոգին՝ կլինի քաղաքում զբոսնելիս, թե ծովափնյա հանգստի ժամանակ:

Իսկ, ահա դրանց ճիշտ կիրառության մասին NEWS.am STYLE-ը Ձեզ կպատմի ստորեւ:

Թաշկինակը կարող է թափված մազերի համար որպես մազակալ ծառայել: Այն հարմար է թե՛ երկար, թե՛ կարճ վարսերի համար:

Կարող եք նաեւ հավաքված մազափնջունջը զարդարել թրենդային թաշկինակ-մազակալով: Այս հարցում կրկին ոչ ոք չի տուժի:

 

Թաշկինակների, որպես մազակալ կիրառման հիանալի տարբերակներից մեկն էլ՝ գլխի գագաթային մասում հավաքված մազափնջի ընդգծումն է:

Ճակատային մասում նույնպես հնարավոր ու բավականին գեղեցիկ է կապել այն:

Շատ գեղեցիկ է նաեւ թաշկինակով ծածկել ամբողջ գլուխը:

Առաջարկված տարբերակներից մնում է ընտրեք այն, ինչը համապատասխանում է Ձեր մազերին, ոճին եւ նախասիրություններին:

 



© NEWS.am STYLE