Մերի Մակարյանի՝ ամուսնու գրկից սիրառատ լուսանկարը

12:33   30 հուլիսի, 2018

Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ուրախացնում է գեղեցիկ լուսանկարներով, հրապուրիչ սելֆիներով, որոնցում հեռուստահաղորդավարուհին իր ամուսնու՝ Վարդանի հետ է: 

Այս անգամ 33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է այս տարվա թրենդներից համարվող թաշկինակ-մազակալ, կարմիր զգեստ: Լուսանկարում Մերին ամուսնու գրկում է: Սիրառատ ու ջերմ այս լուսանկարին կից դերասանուհին գրառում չի կատարել:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերին ներկայացել էր դասական ոճով:

Հեռուստահաղորդավարուհի-դերասանուհու տեղադրած լուսանկարում նա ձեռքերում բռնել էր հեռախոսը, իսկ նա վառ դիմահարդարմամբ էր:

Իր հրապարակումը մեկնաբանող որեւէ մեկնաբանության նա չէր թողել:

 



© NEWS.am STYLE