Անի Լորակի ամուսնուն «բռնացրել են» կնոջը դավաճանելու պահին

13:37   30 հուլիսի, 2018

Անի Լորակի ամուսնուն՝ թուրք գործարար Նալչաջիօղլուին  «բռնացրել են»  մի ուկրաինուհու հետ, որը բավականին հայտնի է գիշերային ակումբների հաճախորդների շրջանում։ Մինչ Անի Լորակը ելույթ էր ունենում տարբեր փառատոններում երգչուհու ամուսնուն Կիեւի կարաոկե ակումբներից մեկում են տեսել։

«Այսօր  այնպիսի վիճակ է, որ առայժմ ես ավելի շատ ծախսում եմ, քան վաստակում եմ»,- օրերս խոստովանել էր Լորակը։

Մինչդեռ Անի Լորակի ամուսնուն բռնացրել են կարաոկե ակումբում զվարճանալիս։ Ընդ որում նրան ուղեկցում էր մի սեւահեր երիտասարդ կին։ Դատելով տեսանյութից՝ ուկրաինացի հայտնի երգչուհու  ամուսինը առանց կաշկանդվելու գրկել էր այդ կնոջը։ Լրագրողները իմացել են, որ այդ կինը Կիեւի ակումբների հաճախորդների շրջանում բավականին հայտնի Յանա Բելյաեւան է, որը սոցցանցերից մեկում հագուստ ու կոշիկ է վաճառում։ Super պարբերականը գրում է, որ Յանան սիրում է ճամփորդել, գիշերային ակումբներ հաճախել, բրենդային հագուստ գնել ու փաստորեն՝ նաեւ ուրիշների ամուսինների հետ ժամանակ անցկացնել։ Յանան հաճախ է ընկերուհիների հետ միասին զվարճանում Անի Լորակի ամուսնու Dali Park գիշերային ակումբում, որը Կիեւի կենտրոնում է գտնվում։

- Դա պատրանք է, որ ես հարուստ ամուսին ունեմ,- պատմել է երգչուհին:

- Ամեն դեպքում ես այնպես են դաստիարակված, որ միշտ միայն ինքս ինձ վրա եմ հույս դնում  ու ոչ մեկի վզին չեմ նստում։ Ես այնպիսի աղջիկ եմ, որն անվերջ աշխատում է, ու որը պարզապես սարսափելի հոգնել է։ Ու այն ամենը, ինչի մասին ես երազում եմ, մի քիչ տեմպը նվազեցնելը, շունչ քաշելն ու պարզապես քնից հագենալն է,- ասել է օրերս Լորակը։  



© NEWS.am STYLE