15:09 30 հուլիսի, 2018Անժելա Սարաֆյանն իհարկե իսկական գեղեցկուհի է։ Ի դեպ, նա ամուսնացած չէ։ «Վայրի արեւմուտքի աշխարհ» սերիալի աստղը ներկայացրել է կրքոտ կերպարանքով։ Դերասանուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա պառկած է բազմոցին շատ կրքոտ տեսքով։

Հնարավոր է Անժելան նման լուսանկարով ուզում է հասկացնել Նիք Ջոնասին, թե նա ինչ է կորցրել։ Հիշեցնենք, որ մարտին լուրեր էին պտտվում այն մասին, որ երգիչը հանդիպում է հայ դերասանուհու հետ, սակայն շուտով նա լքել էր Անժելային ու սկսել հանդիպեկլ Պրիյանկա Չոփրայի հետ, որի հետ էլ օրերս նշանվել է։
People-ը գրում է, որ 25-ամյա երգիչը Լոնդոնում առաջարկություն է արել 36-ամյա դերասանուհուն անցած շաբաթ , երբ դերասանուհին իր ծննդյան տարեդարձն էր տոնում։
«Նրանք այնքան երջանիկ են։ Նիքի ընտանիքն ու ընկերները ուրախ են նրա համար։ Նրանք գիտեն, որ Նիքը լուրջ է տրամադրված Պրիյանկայի հարցում»,- հայտնում են մոտ կանգնած աղբյուրները։