Անժելա Սարգսյանը՝ խորը դեկոլտեով զգեստով

15:34   30 հուլիսի, 2018

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով բավականին երկար ժամանակ է, ինչ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը, բացօթյա մարզումները: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում նաեւ ուրախացնել լողազգեստով լուսանկարներով:

Սակայն, այս անգամ դերասանուհին Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որտեղ նա ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով: Համարձակ դերասանուհին իր հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել:

Ավելի վաղ Անժելա Սարգսյանը ներկայացրել էր լուսանկարներ՝ դստեր՝ Եվայի հետ, Սան Դիեգոյում իրենց հանգստից:

 

 

 

 

 



© NEWS.am STYLE