Մարտ Բաբայանը հայր է դարձել. ո՞ւմ պատվին են ծնողներն անվանակոչել առաջնեկին

16:22   30 հուլիսի, 2018

Այսօր՝ մեկ ժամ առաջ, Մոսկայում լույս աշխարհ է եկել երգիչ Մարտ Բաբայանի առաջնեկը: Կինը` Էլենը, երգչին դուստր է պարգեւել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարտի պրոդյուսերը` Սոֆյա Ղուլյանը, հայտնեց, որ երջանիկ ծնողներն իրենց առաջնեկին Մարիելլա են անվանել` ի պատիվ Մարտի մայրիկի ու քույրիկի:

Պրոդյուսերի փոխանցմամբ` նորաթուխ ծնողներն իրենց հիասքանչ են զգում:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մարտին ու Էլենին` փոքրիկին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

Լուսանկարները տրամադրել է Սոֆյա Ղուլյանը



© NEWS.am STYLE