Քիմ Քարդաշյանի նոր հրապուրիչ լուսանկարը

19:50   30 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարներով երկրպագուները հիանում են գրեթե ամեն օր, բայց հազվադեպ են հետաքրքրվում, թե ով է այդ գեղեցիկ կադրերի հեղինակը:

Հայազգի հեռուստաաստղը իր  Instagram-ի էջում հրապարակել է մի լուսանկար, որով շարունակում է անոնսել համացանցում մեծ աղմուկ բարձրացրած իր կոսմետիկայի նոր շարքը:



Քիմը իր լուսանկարի մեկնաբանությայն մեջ նշել է, որ ավագ դուստրը՝ Նորթն է լուսանկարել մայրիկին հենց այն պահին, երբ նա ուներ նոր լուսանկարի կարիք: Լուսանկարում Նորթը երեւում է հայելու մեջ:

Քիմը նաեւ իր միկրոբլոգի Story բաժնում է լուսանկարներ տեղադրել: Լուսանկարներում նա քույրերի՝ Քլոեի, Քենդալի ու մայրիկի՝ Քրիսի հետ է պատկերված:



Հիշեցնենք որ ավելի վաղ աստղը հասցրել էր ապշեցնել իր հետեւորդ-երկրպագուներին՝ ներկայանալով կարճ սանրվածքով: Ի՞նչ եք կարծում, Քիմին սազու՞մ է նոր սանրվածքը:





© NEWS.am STYLE