Քիմ Քարդաշյանը խոստովանել է՝ որքան է կշռում ու հպարտացել է իր բարեկազմ մարմնով

22:45   30 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի մարզասրահում անցկացրած ժամերը տվել են իրենց արդյունքը: Հայազգի հեռուստաաստղ բացահայտել է սոցցանցերում, որ կշռում է ընդամենը 53 կգ:

Ներկայանալով պոկերի տուրնիրի՝ 37-ամյա հեռուստաաստղ քույրերի՝ Քորթնիի ու Քենդալի հետ հպարտացել է իր բարեկազմ մարմնով:



Քլոեն նույնպես ցուցադրել է իր ձիգ ու սպորտային մարմինն ու քրոջը տեսանյութում ասել է. «Դու ասես տիկնիկ լինես, ես երբեք քեզ պես գեղեցիկ մարդ չեմ տեսել»:



Քիմը պատասխանել է, որ ինքն այդքան էլ նիհար չէ, իսկ Քլոեն հեգնանքով ասել է. «Քիմբերլի, դու բացարձակ չես փակում տեսադաշտս»:





Քենդալը եւս ցնցող տեսք է ունեցել, սակայն այս անգամ նա շեշտել է իր կանացիությունը, այլ ոչ թե սեքսուալությունը: Սուպերմոդելն ընտրել է բավականին ակտուալ՝ պուտավոր պրինտը: Նրա նուրբ լուքը բավականին ակնահաճո է:







                                                                                                                 Աղբյուրը` Daily Mail

                                                                                                      Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE