Դեմի Լովատոն արդեն մի շաբաթ հիվանդանոցում է թմրանյութերի չափաբաժնի չարաշահման պատճառով 

13:10   31 հուլիսի, 2018

Դեմի Լովատոն արդեն մի շաբաթ հիվանդանոցում է թմրանյութերի չափաբաժնի չարաշահումից հետո, հայտնում է TMZ-ը։ Երգչուհին առայսօր Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center  հիվանդանոցում է, ուր տեղափոխել էին նրան։ Հայտնի երգչուհին չի համագործակցում ոստիկանության հետ ու չի հայտնում, թե ով է իր համար թմրանյութեր բերել, քանի որ նրա տանը խուզարկության ժամանակ ոստիկանները որևէ թմրանյութ չեն հայտնաբերել։

Լովատոն առայսօր վատ է զգում իրեն, նա ջերմում է ու անընդհատ սրտխառնոց ունի՝ չափաբաժնի գերազանցման այլ ախտանշանների հետ միասին։

Բժիշկները դեռ չեն   հայտնում, թե երբ են դուրս գրելու երգչուհուն։ Հիվանդանոցի առաջ հերթապահում են պապարացիները։

Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ բժիշկները խորհուրդ են տալիս երգչուհուն հիվանդանոցից դուրս գրվելու հետո անմիջապես գնալ ռեաբիլիտիացիոն կենտրոն, որտեղ Լովատոն արդեն եղել է, բայց ըստ երևույթին՝ անօգուտ։



© NEWS.am STYLE