Երգչուհի Զառան Բաքվում այցելել է Հեյդար Ալիևի ու նրա կնոջ գերեզմանները

10:08   31 հուլիսի, 2018

Ռուսական էստրադայի շատ աստղեր օրերս երգել են հարևան երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած երաժշտական փառատոնի ժամանակ։ Վերջին օրը, ի զարմանս մեզ, այնտեղ հայտնվել է նաև երգչուհի։ Տարօրինակ է, որ Մգոյան ազգանունով երգչուհուն թույլ են տվել մտնել մի երկիր, որը հայտնի է հայկական ազգանունների հանդեպ իր «բարյացակամ» վերաբերմունքով։

Զառան Բաքու է ժամանել փառատոնի վերջին օրը ։ «Դնին» գրում է, որ նա առաջին հերթին իր հարգանքն է մատուցել Հեյդար Ալիևի ու նրա կնոջ հիշատակին, այցելելով նրանց գերեզմանները, իսկ հետո նաև ներկա է գտնվել փառատոնին։

Երգչուհի Լոլիտան էլ իր հերթին հետևյալն է ասել․

«Ինձ համար  նոնսենս է, երբ մարդուն կարելի է արգելել միայն այն բանի համար, որ ինչ-որ հիմարների մտքով անցել է խոսել նրա ազգության մասին։ Չէ՞ որ աշխարհում արյան ընդամենը չորս խումբ կա։ Ու մարդիկ բաժանվում են տականքների ու ոչ տականքների, բայց հաստատ ոչ ըստ ազգային պատկանելիության»,- նշել է հայտնի երգչուհին (մենք չենք մեջբերում երգչուհուն խոսքի առաջին ու վերջին հատվածները, քանի որ դրանք այնքան երեսպաշտություն էին պարունակում, որ մեզ մոտ սրտխառնոց առաջացավ։ Վատ չէր լինի, եթե Լոլիտան Լապշինի ու բլոգեր Մագայի մասին էլ պատմեր)։  



© NEWS.am STYLE