52-ամյա Սինդի Քրոուֆորդը՝ Tatler ամսագրի շապիկին

15:12   31 հուլիսի, 2018

52-ամյա Սինդի Քրոուֆորդի լուսանկարը զարդարելու է Tatler ամսագրի շապիկը։ Մոդելը լուսանկարվել է  Chanel-ի համար, իսկ ո՞վ է Chanel-ի մուսան։ Ճիշտ է, նրա 16-ամյա դուստրը՝ Քայա Գերբերը։ Սինդին պատկերված է ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին ու էջերին։  «Քող, ադամանդներ ու գլամուր»,- գրված է Սինդիի լուսանկարի տակ։

Սուպերմոդելը վերջին անգամ ամսագրի շապիկին պատկերված է եղել 2012-ին (մինչ այդ՝ 1995-ին ու 2005-ին)։

«Ո՞վ կարող է ավելի լավ ներկայացնել նորաձևության ամսագիրը, քան աշխարհի ամենահայտնի  մոդելը՝ Սինդի Քրոուֆորդը։ Ֆոտոշարքն իրականացվել է Սինդիի տանը, Լոս Անջելեսում։ Ֆոտոշարքում կա ամեն ինչ՝ քող, ադամանդներ, լայներիզ գլխարկներ ու գլամուր՝ Chanel, Oscar de la Renta և Armani-ի կողմից»,- հայտնում են Tatler-ի ներկայացուցիչները։



© NEWS.am STYLE