Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը ցույց է տվել, թե ինչպես է լիցքավորում ոսկե «բուլբուլատորը»

17:11   31 հուլիսի, 2018

Դեն Բիլզերյանի անունը կապակցված է բացառապես կիսամերկ գեղեցկուհիների, երեկույթների, մարիխուանայի ու զվարճանքների հետ։ «Պոկերի արքայի» Instagram-ի լուսանկարներում նա մշտապես շրջապատված է աղջիկներով կամ էլ մարիխունա է ծխում։ Ի դեպ, վերջինի մասին։ Ամեն ինչ օրինական է, մի անհանգստացեք։ Հայ  միլիոնատեր հաջող ներդրում է արել։

Մինչ օրինակ Ալեքսիս Օհանյանն աշխարհով մեկ ճամփորդում էր ու բոլորին պատմում ստարթափերի մասին՝ Դենը անցել է իր սեփական ստարթափին, ես այն առհասարակ start-high կանվանեի:

Բիլզերյանը բացել է մարիխուանայի արտադրության իր սեփական ապրանքանիշը, ու նրա արտադրանքը հայտնվել է ԱՄՆ բոլոր այն նահանգներում, որտեղ դրա  արտադրությունն ու վաճառքն օրինական է։

Դատելով մեծահարուստ հայի միկրոբլոգից՝ Բիլզերյանը հիմա էլ ձեռնամուխ է եղել ոսկե անոթ պատրաստելուն։



© NEWS.am STYLE