Գարիկ  Մարտիրոսյանի կինը լողափին ֆուտբոլ է խաղացել

18:15   31 հուլիսի, 2018

Մինչ ռուսական էստրադային աստղերի բանակը հարեւան երկրում փառատոնի ժամանակ աշխատում է ՝ իրենց վճարված նավթադոլարների դիմաց, Գարիկ Մարտիրոսյանն  իր կնոջ ՝ Ժաննա Լեւինայի հետ միասին հանգստանում են Լատվիայում ու պատրաստվում են ժամանել Երեւան՝ մասնակցելու Comedy Club-ի փառատոնին, որը սեպտեմբերի կեսերին է ծրագրված։

Ժաննան, ինչպես միշտ, ակտիվ է իր միկրոբլոգում ու մշտապես հրապարակում է լուսանկարներ՝ Յուրմալայում իր հանգստի մասին։

«Երեկ ընկերներս առաջարկեցին իրենց հետ ֆուտբոլ խաղալ, որպես դարպասապահ։ Ես առանց երկար մտածելու համաձայնեցի, չէ՞ որ Ռուսաստանում աշխարհի առաջնությունը դիտելուց հետո ֆուտբոլի բոլոր կանոններն արդեն գիտեմ, եւ հետո լողափին ճիշտ նույն չափի դարպասներ էին, ինչպիսին Մոսկվայի  «Լուժնիկներում» (ես դրանք լավ մտապահել եմ՝ վերեւի տրիբունայի վերջին շարքից)։ Դե իսկ հիմա, երբ ես դարպասապահ կանգնեցի, կարող եմ վստահաբար ասել՝ դարպասապահ լինելը շաաատ հեշտ է։ Չեմ հասկանում, թե ինչի համար են բոլորն այդքան հարգում Ակինֆեեւին»,- հեգնել է Ժաննան։  



© NEWS.am STYLE