Հայ տղաների ամառային լուքերը (ֆոտոռեպորտաժ)

10:02   1 օգոստոսի, 2018

Այն բանից հետո, երբ մենք անցած շաբաթ շրջեցինք մեր մայրաքաղաքի կենտրոնում ու լուսանկարեցինք մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, մենք որոշեցինք անդրադառնալ նաեւ մեր հայ տղաների ամառային լուքերին։

Ո՞վ է ասել, որ նրանք վատ են հագնվում։ Տղամարդիկ, ինչպես եւ կանայք, ուզում են ոճային ու նորաձեւ տեսք ունենալ։

Ու, ի դեպ, նրանց համար շատ ավելի հեշտ է արդյունքի հասնելը։ Ամենակարեւորը, որ ձեռք բերեք մի քանի must-have հագուստ ու աքսեսուարներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տղամարդ կարող է միշտ հոյակապ տեսք ունենալ ու հիշեք, որ ձեր արտաքինը ուղղակիորեն կախված է հագուստի գույները հաջող համադրելու ունակությունից։ Միայն հմտորեն համադրելով գույները՝ դուք կարող եք ստեղծել լիարժեք եւ ամբողջական կերպար։

Դրա համար էլ եթե դուք ուզում եք աշխուժացնել ձեր կերպարը, դուք պետք է ավելի ուշադիր լինեք նրան, թե ինչ գույնի հագուստ եք ընտրում։

Լուսանկարները՝ Հայկ Տոնոյանի



© NEWS.am STYLE