Անի Երանյանի՝ մարդկային հոգու մասին գրառումը

15:47   31 հուլիսի, 2018

Դերասանուհի Անի Երանյանը, ով բնակություն է հաստատել Մոսկվայում, վերջերս այդքան էլ ակտիվ չէ Instagram-ում, նոր լուսանկար է հրապարակել:

Անին իր հերթական հրապարակումը մեկնաբանել է ռուսերեն լեզվով, ինչպես վերջերս հաճախ է անում: Դերասանուհին խոսելով մարդկային հոգու մասին գրել է. «Մարդն իր ողջ կյանքի ընթացքում հոգ է տանում իր հագուստի, մարմնի եւ հաճույքների մասին, մոռանալով, որ հագուստը պատռվում է, մարմինը՝ դառնում մոխիր, հաճույքները՝ ոչինչ: Միայն հոգու մասին նա հոգ չի տանում, սակայն, ոչ ոք չգիտի, թե ինչի է այն վերածվում»:

Ավելի վաղ  Անի Երանյանը, հումորային գրառում էր կատարել. «Ես միայն այժմ ուշադրություն դարձրի, որ սեւացել եմ, սակայն ես դա այնտեղ՝ սեւամորթների շրջապատում եմ այսպիսին, իսկ Մոսկվայում ես սպիտակ-սպիտակ եմ)))))»:

 

 

 

 



© NEWS.am STYLE