Լիլուն լողազգեստով ցուցադրել է իր շքեղ կազմվածքը

17:32   31 հուլիսի, 2018

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն վերջին շրջանում Instagram-ի իր հետեւորդներին հաճախ է գայթակղում իր հրապարակած լուսանկարներով, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում:

Այսօր էլ երգչուհին բացառություն չի արել ու նոր լուսանկար է հրապարակել ծովափից, որում բավականին սեքսուալ տեսք ունի: Լիլուն գայթակղիչ կեցվածքով լուսանկարվել է ծովի ֆոնին: Նա ներկայացել է լողազգեստով, այսպիսով միկրոբլոգի իր հետեւորդներին ցուցադրելով՝ մարմնի շքեղ կառուցվածքը: Այս հրապարակումը երգչուհու կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէ:

Օրեր առաջ հմայիչ երգչուհին տոնում էր ծննդյան 35-ամյակը: Լիլուն նախընտրել էր իր ծննդյան խնջույքն անցկացնել ժամանցի վայրերից մեկում՝ ընկներների եւ մտերիմների շրջապատում: Այդ օրը երգչուհին ընտրել էր մարմինն ընդգրկող սեւ զգեստ՝ գոտկատեղի շրջանում՝ նորաձեւ համարվող կարմիր զոլերով:

 

 



© NEWS.am STYLE