«Երանի ինձ, որ ունեմ քեզ». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը

22:15   31 հուլիսի, 2018

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի էջի հետեւորդներին ուրախացնում է ջերմ ընտանեկան լուսանկարներով կամ էլ զվարճալի մեկնաբանություններով ու գրառումներով:

Մանոյի ու Սարգսի զույգը, իսկապես, հանրաճանաչ հայ զույգերի մեջ յուրահատուկ փայլով է առանձնանում: Ամուսիններն առիթը բաց չեն թողնում, որ եւս մեկ անգամ ապացուցեն՝ սեր կա, ու այն հարատեւ է:



Այս անգամ Սարգիսն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում, խոստովանենք, նրա կինը՝ Մանոն, շքեղ տեսք ունի: Գույնզգույն զգեստն էլ ավելի է ընդգծել նրա փայլը:

Սարգիսը հրապարակմանը կից մեկնաբանություն է թողել՝ գրելով. «Երանի ինձ, որ ունեմ քեզ»:

Ավելի վաղ դերասանն իր տեղադրած ամառային լուսանկարին կից խոսել էր կյանքի հանդեպ սիրո մասին: Նա գրել էր. «Էս կյանքը սիրելա պետք, որ կյանքն էլ քեզ սիրի..»:



© NEWS.am STYLE