ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   1 օգոստոսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա կարող է եւ մերժել՝ ելնելով այս կամ այն օբյեկտիվ պատճառներից:

ՑԼԵՐ

Այսօր սիրելիի հետ առկա խնդիրների լուծման համար ձեզ կօգնեն պարադոքսալ որոշումները: Որքան անսպասելի լինի այն, ինչ դուք կորոշեք, այդքան լավ այն կաշխատի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր բարենպաստ օր է սիրելիի հետ համատեղ շոփինգի գնալու համար: Անգամ եթե նրան դուր չգա այդ գործընթացը, միեւնույն է, միասին դուք ավելի արագ կկողմնորոշվեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք հոգեբանական շտապ-օգնություն կլինեք ձեր սիրելիի համար: Հենց ձեր ուսերին կբարդվի նրա փոխարեն նրա բարոյական, հագեւոր խնդիրնեը լուծելու պատասխանատվությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Պետք չէ արագացնել իրադարձությունները: Եթե սեր խոստովանեք ձեր սիրելիին այսօր, ապա ի՞նչ կմնա վաղվա համար: Առաջին խոստովանությունը եւ համբույրն այնպիսի բաներ են, որոնք պետք է զգուշորեն վատնել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր բարեհաջող օր է, որպեսզի ձեր սիրելիին ինչ-որ նոր բան սովորեցնեք: Եղեք բարի, բայց պահանջկոտ ուսուցիչ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ երկար կպատմի միասին անցկացրած ժամանակահատվածի արդյունավետության մասին, ինչը ձեզ այդքան էլ հետաքրքիր չի լինի: Չարժե, սակայն, վստահել առաջին զգացողություններին: Միգուցե ավելի ուշ ձեր հետաքրքրությունն արթնանա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կլինի սիրելիի հետ համախմբվեք մի ընդհանուր գործի շուրջ: Դա չպետք է կապված լինի եկամտի կամ գումարի հետ. մի ինչ-որ բան արեք միասին, որը ձեզ էլ ավելի կմտերմացնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր տրամադրությունը շատ տխուր կլինի, չնայած այն բանին,որ դրսում պայծառ արեւ է շողում: Աշխատեք ձեր տխրությամբ չվարակել սիրելիին: Միասին տխրելն ավելի տխուր է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրների կյանքում դրամայի պակաս չի զգացվի: Հնարավոր են ընտանեոկան վեճեր: Մի խուսափեք կոնֆլիկտներից: Դրանց միջոցով միայն կկարողանաք լուծել ծագած խնդիրները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօրվա ձեր յուրաքանչյուր խոսք նշանակալի դեր կունենա որեւիցե մեկի համար: Այնպես որ` խոսելուց առաջ մի լավ մտածեք, եթե չեք ցանկանում նեղացնել մտերիմներին:

ՁԿՆԵՐ

Ուշադիր եղեք մտերիմների նկատմամբ: Նրանք իրականում շատ փխրուն եւ զգացմունոքային են. ձեր ցանկացած խոսք, կամ նույնիսկ լռություն կարող է ցավ պատճառել նրանց: Իսկ դուք այդ մասին կիմանաք ամենավերջում:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE