ԽՈՅԵՐ
Այսօր հավանական է, որ մանրուքների պատճառով խնդիրներ ունենաք: Աստղերը հուշում են չվիճել ոչ ոքի հետ: Դուք հավանաբար կպարտվեք:
ՑԼԵՐ
Այսօր դուք պետք է անպայման դուրս հանեք ձեր էմոցիաները: Հակառակ դեպքում՝ դրանք կկուտակվեն ձեր ներսում եւ կթափվեն ձեր սիրելիի գլխին, որը ոչնչում մեղավոր չէ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք այնքան քնկոտ կլինեք, որ ձեր սիրելին կկարծի, թե դուք չեք ցանկանում իր հետ շփվել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր կանացի աքսեսուարների գնումը կգրավի ձեզ: Աշխատեք, սակայն, շատ չպակասեցնել ձեր սիրելիի դրամապանակի պարունակությունը: Աստղերը հուշում են, որ այդ գումարը ձեզ պետք կգա առավել կարեւոր գնումների համար:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր չարժե ինչ-որ հարցում խաբել սիրելիին, քանի որ նա ստի հանդեպ բավականին զգայուն կլինի:
ԿՈՒՅՍԵՐ
Ամենավատ բանը, որը կարող եք անել այսօր, ոչինչ չանելն է: Անգործությունը կարող է դառնալ սիրելիի մասին տարատեսակ մտքերի առաջացման պատճառ, որոնք այդքան էլ հաճելի չեն լինի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին մեծ հաճույքով կսատարի ձեր ցանկացած խենթ նախաձեռնություն, հատկապես եթե դա նրան դուր գա:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ժամանակ կանցկացնեք այն անձնավորության հետ, ում հետ բոլորովին էլ պարտադիր չէ շարունակել կապ պաշտպանել: Դա ձեզ թույլ կտա ներդաշնակ շփում եւ հաճելի ժամանակ ունենալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Բարեհաջող օր է սիրելիի հետ համատեղ գործունեության համար: Ինչ էլ դուք անեք միասին, գերազանց կստացվի ձեզ մոտ:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Սիրելիից ինչ-որ բանի հասնելու համար, այսօր ստիպված եք փչացած ձայնասկավառակի նման ձեզ պահել, այսինքն` անվերջ կրկնել միեւնույն խնդրանքը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք պետք է հոգ տանեք մեծահասակների մասին, օրինակ` այցելեք ձեր կամ ձեր սիրելիի ծնողներին: Ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց համար բարի գործեր անելն էլ ավելի կմտերմացնի ձեզ:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին բավական դժվար կլինի հավաքել մտքերն ու ասել ձեզ իր զգացմունքների մասին: Աստղերը հուշում են, որ նա, այնուամենայնիվ, կհաղթահարի իր ամաչկոտությունը, եւ դուք ամեն ինչ կիմանաք:
Աղբյուրը՝ Junona.org