Տղամարդու վերնաշապիկ, ջինսե երկարաճիտ կոշիկներ. 49-ամյա Ջեյ Լոյի արտասովոր լուքը

00:20   1 օգոստոսի, 2018

Երգչուհի-դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնի է ոչ միայն մարմնավորած մի շարք դերերով ու տրամադրություն բարձրացնող երգերով, այլեւ իր մարմնի ու գեղեցկության հանդեպ չափազանց աչալուրջ վերաբերմունքով:

49-ամյա Ջեյ Լոն հրաշալի տեսք ունի ու հաճախ է մարմնի կառուցվածքն ու բարեմասնություններն ընդգծող հանդերձանքներ ընտրում, ինչով էլ ոգեշնչում է հազարավոր կանանց:



Այս անգամ պապարացիները Ջեյ Լոյին տեսել են Նյու Յորքում: Թվում էր՝ ալեւս ոչ մի հանդերձանք չի կարող զարմացնել երկրպագուներին, բայց աստղը հակառակն է ապացուցել՝ ներկայանալով ջինսե երկարաճիտ կոշիկներով ու տղամարդու վերնաշապիկով:





Աստղի երկար վարսերը ձիգ վեր հավաքված են, դիմահարդարումը՝ nude ոճի, իսկ նրբաճաշակորեն ընտրված զարդերն ամբողջացրել են Ջեյ Լոյի լուքը:







                                                                                                         Աղբյուրը՝ Daily Mail

                                                   Լուսանկարները՝ TheImageDirect-ի, Mega-ի, splash-ի



© NEWS.am STYLE