ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   5 օգոստոսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելին ինքն իր համար խնդիր կստեղծի, որի հետ արդյունքում պետք է պայքարեք դուք:

ՑԼԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ զբաղվել ձեր արտաքին տեսքով: Իհարկե, ձեր սիրելին առաջին հերթին սիրում է ձեր ներքին աշխարհը, սակայն ձեր հագուստի եւ սանրվածքի հանդեպ նա նույնպես անտարբեր չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա երկար խոսել ձեզ հետ միեւնույն թեմայի շուրջ, քանի որ բազմազանության կարիք կունենա: Աշխատեք բավարարել նրան այդ հարցում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին շատ կցանկանա գրավել ձեր ուշադրությունը բոլոր միջոցներով: Լավ կլինի, եթե այդ միջոցներից մեկը լինի համեղ սնունդը, վերանորոգված պահարանը կամ քաղցր համբույրը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր արժե հիշել, որ դուք սիրված եք եւ որ ամեն ինչ լավ է ձեր անձնական կյանքում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կփորձի խաբել ձեզ կամ ծաղրել: Դա չի նշանակում, որ ամբողջ օրը պետք է զբաղված լինեք նրա ամեն մի խոսքում սխալ փնտրելով, պարզապես ցանկացած որոշում թողեք մեկ այլ օրվա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի համոզել ինքն իրեն, որ հենց դուք եք նրա կեսը եւ ամբողջ կյանքի սերը, ինչը կարող է հանգեցնել ձեր բաժանմանը: 

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ինչ-որ բանով զարմացնել ձեզ, եւ դա նրա մոտ կստացվի: Իսկ թե ինչ կերպ նա կզարմացնի ձեզ, աստղերին հայտնի չէ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր փորձեք շատ սենտիմենտալ չլինել, քանզի ձեր սիրելի էակը չի կարողանա փարատել ձեր տխրությունը։ Ավելին, նա կցանկանա ժպիտ տեսնել ձեր դեմքին։ Ավելի լավ է արցունքները «թողեք տանը» եւ ուրախությամբ գնացեք ժամադրության։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Անկեղծ ու բաց եղեք ոչ միայն սիրելի էակի. այլեւ ամբողջ աշխարհի հանդեպ։ Այսօր հենց այդ անկեղծությունը, ձեր ժպիտը կգրավի բոլորին եւ ավելի գրավիչ կդարձնի ձեզ։ Ավելին, հենց ձեր դրական տրամադրության շնորհիվ նրանց կյանքը փոքր-ինչ ուրախ կանցնի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ ամենաերջանիկ մարդը կզգաք ամբողջ աշխարհում։ Ընդ որում, դրա համար դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկի։ Պարզապես աստղերն այսօր բարձր տրամադրություն, ժպիտ կպարգեւեն ձեզ։ Օրն ավելի դրական ավարտ կունենա, քանզի այն կանցկացնեք սիրելի էակի գրկում։

ՁԿՆԵՐ

Օգոստոսի 5-ին մեծ պատասխանատվություն կզգաք ձեր եւ սիրելի էակի ապագայի համար։ Չնայած ապագան դեռ շատ հեռու Տիեզերքում է թվում, դրա մասին պետք է մտածել հենց այսօրվանից։ Հնարավոր է, շուտով կյանքի եւ մահվան հարց առաջանա։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE