Ռիհաննան հայտնվել է բրիտանական Vogue ամսագրի շապիկի վրա

12:11   1 օգոստոսի, 2018

Ռիհաննան զարդարել է բրիտանական Vogue ամսագրի շապիկը։ 30-ամյա երգչուհին հայտնվել է պարբերականի սեպտեմբերյան համարի շապիկի վրա։

Հայտնի երգչուհին լուսանկարներում ներկայացել է Prada ապրանքանիշի անսամբլներով:

Ի դեպ, Ռիրիի ձեռնոցները հենց նրա սեփական Savage X Fenty ապրանքանիշից են։

Ռիրիի վիզաժիստը Իսամայա Ֆրենչն է եղել, իսկ լուսանկարիչնը՝ Նիկ Նայթը։

Ռիհաննան այն աստղերից է, որոնք իրենց մասնագիտության մեջ հաջողության հասնելուց բացի, նաեւ բիզնեսում են հաջողության հասել։

Ռիրին հաջողությամբ համագործակցում է Puma-ի հետ, նաեւ ստեղծել է հագուստի ու աքսեսուարների իր սեփական ապրանքանիշը։ Իսկ հիմա էլ լողազգեստներին է անցել:

Հայտնի երգչուհու ապրանքանիշը կոչվում է Savage X Fenty ու 30-ամյա երգչուհին գիտի,  որ սեփական արտադրանքը գովազդելու լավագույն տարբերակը սեփական Instagram-ում այդ արտադրանքով լուսանկարներ հրապարակելն է։

Բացի դրանից երգչուհու ակնոցը նույնպես նրա ապրանքանիշի արտադրանքն է։

Հիշեցնենք, որ վերջերս Ռիհաննային «բռնացրել էին» նախկին բոյֆրենդի՝ սաուդցի միլիոնատեր Հասան Ջամիլի հետ վեճի պահին։ Նախկին սիրեցյալներին նկատել էին Մեքսիկայի լողափերից մեկում։



© NEWS.am STYLE