Նրբագեղ Ջենիֆեր Լոպեսը Նյու Յորքում զբոսանքի ժամանակ

13:13   1 օգոստոսի, 2018

Օգոստոսի 21-ին Նյու Յորքում անցնելու է MTV VMA  երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը։

Շնորհանդեսին ներկա է լինելու նաեւ Ջեյ Լոն, որին հանձնելու են Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակ Michael Jackson Vanguard (Մայքլ Ջեքսոնի անվան «Սերնդի ճանաչում»)։

Մինչ այդ նման մրցանակ էր ստացել Ռիհաննան, Քանյե Ուեսթը, Բրիթնի Սպիրսը, Մադոննան, Ջորջ Մայքլը, U2-ն ու Բեյոնսեն։  «Սերնդի ճանաչումը» շնորհվում է երաժշտական տեսահոլովակներ ստեղծելու գործում  առանձնահատուկ ավանդի համար։

Իսկ մինչ այդ 49-ամյա Ջեյ Լոին պապարացիները նկատել են Նյու Յորքում այն պահին, երբ նա այցելում էր MTV գրասենյակ։

Պապարացիներից բացի երգչուհուն ուրիշներն էլ են նկատել, որոնք միանգամից հարձակվել են հայտնի երգչուհու  վրա։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ InstarImages.com, SplashNews

 



© NEWS.am STYLE