Պորտապար եւ միջերկրական ծով. Ինչպես է Եվա Ռիվասը «զվարճանում» իր հանգստի ընթացքում

14:08   1 օգոստոսի, 2018

Եվա Ռիվասն իր Instagram-ում սքանչելի լուսանկարներ է հրապարակել իր արձակուրդից։ Երգչուհին ճամփորդում է Միջերկրական ծովում նավով, ինչով էլ մեզ՝ հասարակ մահկանացուներիս, ստիպում է նախանձել)))

Երգչուհին անընդհատ թարմ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, որոնք պատմում են նրա ամառային հանգստի մասին։

«Վաղուց էի ուզում նավ նստել, իմ ցանկությունն անսպասելիորեն իրականացավ։ Ես ուզում եմ  նավակ  ու ուզում եմ լողալ դրանով իմ սիրելի մարդու, ընտանիքի հետ, ինձ ուրիշ ոչինչ պետք չէ․․․

Նավակ ես չունեմ․․․ սիրելի տղամարդ նույնպես չունեմ, ու նույնիսկ եթե նա հայտնվի, «նավակի» հարցում ավելի բարդ կլինի։ Սա Ձեզ համար Գելենվագեն չէ, դրա համար էլ պետք է, որ սիրելի տղամարդը նավակ ունենա, հետո էլ՝ ասում են կանայք տրամաբանություն չունեն։ Տեսնո՞ւմ եք, ինչ լավ եմ մտածել )))»,- գրել է Եվան, քիչ ավելի ուշ ցուցադրելով պորտապար այդ նույն նավակում, բայց չնշելով, թե ում նավակն է դա։



© NEWS.am STYLE