Ժաննա Լեւինան «ծաղրել է» Գարիկ Մարտիրոսյանին

16:04   1 օգոստոսի, 2018

Ահա թե ինչի համար է NEWS.am STYLE–ը հարգում Գարիկ Մարտիրոսյանի կնոջը՝ նրա հումորի նուրբ զգացողության համար։ Ժաննա Լեւինան, որն ամուսնու հետ միասին հիմա հանգստանում է Յուրմալայում, իր Instagram-ում հրապարակում է լուսանկարներ, ու դրանք միշտ մակագրում շատ զվարճալի ձեւով։

Բացառություն չէր նաեւ Գարիկ Մարտիրոսյանի երեք լուսանկարների այս շարքը))))

«Կովկասյան բուսականության էվոլյուցիան՝ ածելիի բացակայության պայմաններում փորձի մասնակցի մոտ 12 ժամվա ընթացքում»,- մակագրել է լուսանկարը Ժաննան։ Մենք դրանք հրապարակում ենք նույն հաջորդականությամբ, ինչ Ժաննան՝ սկսած գլխավոր լուսանկարից։



© NEWS.am STYLE