Անժելա Սարաֆյանը ներկայացել է ռոմանտիկ կերպարանքով

20:13   1 օգոստոսի, 2018

Անժելա Սարաֆյանը շարունակում է մեզ ուրախացնել իր Instagram-ում հրապարակված նոր լուսանկարներով։ Դերասանուհին այս անգամ իր բաժանորդներին ուրախացրել է նոր լուսանկարով, որտեղ ներկայացել է շատ հուզիչ կերպարանքով։

Հնարավոր է Անժելան նման լուսանկարով ուզում է հասկացնել Նիք Ջոնասին, թե նա ինչ է կորցրել։ Հիշեցնենք, որ մարտին լուրեր էին պտտվում այն մասին, որ երգիչը հանդիպում է հայ դերասանուհու հետ, սակայն շուտով նա լքել էր Անժելային ու սկսել   հանդիպեկլ Պրիյանկա Չոփրայի հետ, որի հետ էլ օրերս նշանվել է։

People-ը գրում է, որ 25-ամյա երգիչը Լոնդոնում առաջարկություն է արել 36-ամյա դերասանուհուն անցած շաբաթ , երբ դերասանուհին իր ծննդյան տարեդարձն էր տոնում։

«Նրանք այնքան երջանիկ են։ Նիքի ընտանիքն ու ընկերները ուրախ են նրա համար։ Նրանք գիտեն, որ Նիքը լուրջ է տրամադրված Պրիյանկայի հարցում»,- հայտնում են մոտ կանգնած աղբյուրները։



© NEWS.am STYLE