VARDA-ն՝ նորաձեւության հարցում իր ճաշակի մասին

17:08   1 օգոստոսի, 2018

Տաղանդավոր պարուհի VARDA-ն իր Instagram-ի բաժանորդներին պատմել է նորաձեւության մեջ իր ճաշակի մասին։

Հայուհին հաճախ է փորձարկումներ անում հագուստի հետ, որն ի դեպ հենց ինքն էլ արտադրում է։

«Ժամանակին սեւն իմ սիրելի գույնն էր հագուստի հարցում։ Վերջին տարվա ընթացքում ես ամեն կերպ խուսափում եմ դրանից, արգելելով ինքս ինձ այդ գույնի հագուստ գնել։ Բայց այսօր այն օրն է, երբ ուզում եմ լինել սև մարզաշապիկով, մոխրագույն ջինսով ու իհարկե իմ առանձնահատուկ ժպիտով։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում»,- մակագրել է լուսանկարը հայուհին։

Իսկ երեկ լուսանկարում հայուհին պատկերված է լոգարանում՝ վարդերի թերթիկներով շրջապատված եւ, բնականաբար, մերկ:

«Կնոջ համար մանրուքները մեծ նշանակություն ունեն։ Թանկարժեք նվերը ոչինչ չարժի, եթե դրանում չկա հոգի ու զգացմունքներ։ Գիտե՞ք այդպիսի խանութներ, որտեղ «Ամեն ինչ 5 է» Ուրեմն այսպես, յուրաքանչյուր արարքի համար, լինի դա փոքր, աննշան, թե խոշոր, Ձեզ փոխանցվում է 5 միավոր, եթե Դուք կարծում եք, որ սիրելի կնոջը նվիրելով մեքենա դուք 10 000 միավոր եք ստացել ու հիմա կարող եք ծաղիկներ չնվիրել ու «շնորհակալություն» չասել  համեղ ընթրիքի համար, ապա Դուք չարաչար սխալվում եք, չէ՞ որ Ձեր հաշվին ընդամենը 5 միավոր կա․․․ Դուք կարող եք մեծ քանակությամբ միավորներ հավաքել փոքր արարքներով։ Երբեք մի մոռացեք մանրուքների մասին։ Փոքր մանրուքները մեծ նշանակություն ունեն»,- մակագրել է լուսանկարը պարուհին։  



© NEWS.am STYLE