Դատարանը տուգանել է Թիմաթիին Մոսկվայի կենտրոնում հանպատրաստից համերգ տալու համար

18:17   1 օգոստոսի, 2018

Դատարանը Թիմաթիին տուգանել է Մոսկվայի կենտրոնում հանպատրաստից համերգ տալու համար, հայտնում է Gazeta.ru-ն։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Եգոր Քրիդի հետ միասին  Թիմաթին իր «Մերսեդես»-ով եկել է «Բլեք Սթար» բուտիկի մոտ ու այնտեղ ելույթ ունեցել՝ բարձրանալով մեքենայի վրա ու պարելով ՝  իրենց շուրջը հավաքելով հարյուրավոր երկրպագուների։

Թիմաթին դատարանում չի ընդունել իր մեղավորությունը՝ համերգի հետեւանքով հասարակական կարգը խախտելու հարցում, իսկ դատարանը  նրան նշանակել է 20 հազար ռուբլու չափով տուգանք՝ հասարակական կարգի խախտման համար։

Երգչի պաշտպանները պնդում էին, որ հասարակական կարգի խախտման մասին փաստարկները չեն համապատասխանում իրականությանը։

Թիմաթին ինքը դատարանի նիստի ժամանակ հայտնել է, որ մեքենան չի արգելափակել երթեւեկությունը, որեւէ մեկին որեւէ վնաս չի պատճառվել։

«Մենք ոչ մեկին չենք խանգարել, մարդկանց դուր էր գալիս մեր ելույթը»,- ասել է երգիչը։ Ռեփերի խոսքով՝ հանպատրաստից համերգը տեւել է մոտ 7 րոպե, այնուհետեւ  ներկաները  լավ տրամադրությամբ գնացել եւ շարունակել են իրենց գործերը։



© NEWS.am STYLE