Չամուսնանալու գլխավոր պատճառները

20:10   4 օգոստոսի, 2018

Չափազանց մեծ ձգտում

Դու չափազանց շատ ես ուզում ամուսնանալ: Այդ ձգտումով վախեցնում ես հնարավոր թեկնածուներին: Շփվիր հետաքրքրող տղամարդկանց հետ, մտքերդ հաճելի բաների վրա կենտրոնացրու, ոչ թե երեւակայական հարսանիքի:

2. Ինքնավստահության պակաս

Արագորեն բարձրացրու ինքնագնահատականդ եւ դադարիր քեզ ոչ այնքան գեղեցիկ, խելացի, սլացիկ համարել: Ինքնավստահությունը նույնիսկ անզեն աչքով է երեւում:

3. Ծուլություն

Ինքնաբերաբար ոչինչ չի ստացվի: Եթե կարծում ես, որ պետք է մի քանի կիլոգրամ կորցնել, վազիր մարզասրահ: Սկզբում դա դժվար է, իսկ հետո, երբ տեսնես արդյունքը, չես ափսոսա: Տհաճ եւ անխնամ արտաքինը նվազեցնում է նաեւ տղամարդու երազանքի կինը դառնալու հնարավորությունը: Մի ծուլացիր հետեւել քեզ:

4. Հարսանիքի մասին խոսելու վախ

Իզուր: Մի վախեցիր ընտրյալիդ հետ խոսել հարսանիքի մասին: Եթե ձեր հարաբերությունները ներդաշնակ են, նա պետք է իմանա քո ցանկությունների մասին:

5. Կարիերա

Աշխատանք, աշխատանք ու էլի աշխատանք: Մոռացիր հարսանիքի մասին, պարզապես ամուսնացիր աշխատանքիդ հետ: Խորհուրդը դուր չեկա՞վ: Ուրեմն ժամանակ գտիր անձնական կյանքի համար: Կյանքն այնքան էլ երկարատեւ չէ:

6. Ուժեղ սեռի ներկայացուցիչներից վիրավորանք

Երբեմն բավականաչափ հիմնավոր պատճառ է: Սակայն դու նույնպես կարող ես կատարյալ չլինել: Յուրաքանչյուր իր թերություններն ու արժանիքներն ունի: Իսկ դու պարզապես դեռ չես հանդիպել այն միակին կամ հասցրել ես հիասթափվել նրանում: Բայց ոչ բոլորն են նման: Ինքդ քեզ եւ մյուսներին ժամանակ տուր:

7. Ինքնուրույնություն

Խոսքն այն մասին է, որ նախընտրում ես ամեն ինչ ինքնուրույն անել: Քանի որ չափազանց հպարտ ես, ինքնուրույն եւ այն: Տղամարդուց օգնություն չես խնդրում, բոլոր հոգսերը քեզ վրա ես վերցնում: Տղամարդկանց թույլ իրենց ուժեղ եւ պետքական զգան:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE