Մարիամ Մելիքյանի հրապուրիչ լուսանկարը

17:31   1 օգոստոսի, 2018

Ինչպես հայտնի է Մարիամ Մելիքյանն իր ամառային հանգիստը վայելում է հայրենիքում: Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանը չի դադարում համարձակ լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրել իր միկրոբլոգում: Մենք արդեն նրան տեսել ենք լողազգեստով, համարձակ հանդերձանքով, նարգիլե ծխելիս:

Իսկ այսօր Մարիամ Մելիքյանն  Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում երիտասարդ գեղեցկուհին հանդես է եկել վառ դիմահարդարմամբ, ուսը բաց վերնազգեստով: Այս հրապարակմանը կից Մարիամը որեւէ գրառում չի կատարել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանն  Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանել է 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեսանյութ էր հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին իր հետեւորդներին ցույց էր տվել, թե ինչպես է նարգիլե ծխում Երեւանի սրճարաններից մեկում:



© NEWS.am STYLE