Առանց վերնազգեստի Էմիլի Ռատաժկովսկին՝ իր ողջ հմայքով

20:55   1 օգոստոսի, 2018

Այս աղջիկը շարունակում է խենթացնել Instagram-ի իր երկրպագու-հետեւորդներին: 27-ամյա գեղեցկուհին հաճախ է երջանկացնում նրանց՝ ներկայանալով իր ողջ շքեղությամբ:

Այս անգամ Էմիլին, ով աշխարհի ամենապահանջված մոդելներից է, ներկայացել է առանց վերնազգեստի ու սպորտային տաբատով: Հնարավոր չէ ուշադրություն չդարձնել մոդելի ձիգ ու մկանուտ որովայնին, որն, անշուշտ, տքնաջան աշխատանքի արդունք է:



Էմիլին որեւէ կերպ չի մեկնաբանել հրապուրիչ լուսանկարը, սակայն այդ բացը հեշտությամբ լրացրել են օգտատերերը՝ մեկնաբանությունների դաշտում գովեստի խոսքեր գրելով:

Ավելի վաղ սկանդալային սեւահերը Refinery29 պորտալի՝ ժամանակակից արվեստին նվիրված նորաձեւության միջոցառմանն էր մասնակցել, որի ժամանակ, բնականաբար, բոլորի ուշադրության կենտրոնում էր:








                                                                                 Լուսանկարները՝ Getty-ի, Instagram-ի



© NEWS.am STYLE