Բլոգեր Nas Daily-ն`«մեկ օրով հայ»

22:15   1 օգոստոսի, 2018

Հայտնի բլոգեր Nas Daily-ն վերջերս ներկայացրեց Հայաստանի մասին պատմող իր 1 րոպեանոց տեսանյութերը, որոնք բավականին հետաքրքիր էին ու գրավիչ:

Բլոգերը յուրահատուկ կերպով էր ցուցադրում Հայաստանում իր ճամփորդությունը՝ ներկայացնելով այն, ինչը առանձնահատուկ կերպով էր տպավորել իրեն:

Նա ներկայացրել էր «պուլպուլակների» մասին տեսանյութը, հոլովակը, որը նվիրված էր շախմատին, իսկ  հետո իր տեսանյութը՝ նվիրված անվաչմշկորդ՝ Լեւոն պապիկին:

Այս անգամ ժպտերես երիտասարդը իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հայկական ոճավորված տարազով:



Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «մեկ օրով հայ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի մասին Nas Daily-ի եզրափակիչ տեսանյութը ամփոփում էր նրա ու ընկերների հայաստանյան արկածները:



© NEWS.am STYLE