Քայլի Ջենների վառ լուսանկարը՝ լողարանից

23:15   1 օգոստոսի, 2018

Քայլի Ջենները Քարդաշյան-Ջեններ գերդաստանի կրտսեր ներկայացուցիչներից է, սակայն դա չի խանգարում նրան լինել հաջողակ բիզնես-լեդի, նորաթուխ մայրիկ ու պարզապես նորաձություն թելադրող աստղ:

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է լողարանում՝ փուչիկներով ու տոնական տրամադրությամբ:

Մեկնաբանության հատվածում Քայլին նշել է , որ ամբողջ ամիս ծննդյան տրամադրությամբ է եղել, որը սպասվում է օգոստոսի 10-ին:



Ի դեպ, Քայլի մայրիկը՝ Քրիսը, UsWeekly-ին պատմել է՝ ինչպիսին է իր դուստրը նորաթուխ մայրիկի դերում:

Քրիսի խոսքերով, 20-ամյա Քայլին չափազանց ուշադիր է փոքրիկի Սթորմիի նկատմամբ ու առանց նրա ոչ մի տեղ չի գնում:



«Նա ավելի ուշադիր մայրիկ է, քան ես: Ես շատ ուրախ եմ, որ մեր ընտանիքը վերջին ժամանակահատվածում այսքան շատ փոքրիկներով համալրվեց:

Երեխաներ ունեցան եւ՛ Քայլին, եւ՛ Քլոեն, եւ՛ Քիմը: Նրանք շատ լավ մայրիկներ են»,- խոստովանել է ռեալիթի շոուի աստղը:



© NEWS.am STYLE