Քարդի Բին՝ ռեփեր Offset-ի հետ սիրով զբաղվելու ցանկության մասին

10:06   2 օգոստոսի, 2018

Քարդի Բին երեք շաբաթ առաջ իր ամուսնու՝Offset-ի համար լույս աշխարհ է բերել դուստր, որին անվանել են Kulture  (ԱՄՆ-ում անունների հարցում միանշանակ խնդիրներ կան, Քարդաշյանները սկիզբ դրեցին անհեթեթ  անունների կատարյալ ցնորաբանության թրենդին)։ Եվ այսպես, Քարդի Բին էլ է արդեն տագնապ ազդարարել։ Նա սեքս է ուզում, իսկ բժիշկները ասել են, որ պետք է մի քիչ համբերել։

Երգչուհին, ըստ երեւույթին, արդեն չի դիմանում այդ զրկանքներին, քանի որ  իր Twitter-ում ամուսնու՝ կարմիր կոստյումով լուսանկարն է հրապարակել ու մակագրել այսպես․

«Էյ, կովբոյ, ես ուզում եմ քո ձին հեծնել»։

Բաժանորդներն էլ անմիջապես արձագանքել են ու երգչուհուն բազմաթիվ հարցեր  ուղղել։

«Անցել է երեք շաբաթ, ինձ ասել են, որ դեռ չի կարելի։ Դրա համար էլ ես օրեր եմ հաշվում»,- պատասխանել է բոլորին Քարդին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ WireImage, Twitter, Getty, Instagram

 



© NEWS.am STYLE