Բեյոնսեն դատարանի միջոցով հասել է իր ֆեյքային արտադրանքի վաճառքի արգելքին

18:10   2 օգոստոսի, 2018

Ջեյ Զին ու Բեյոնսեն Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ զույգն են՝ շոուբիզնեսի աստղերի շրջանում։ Նրանց համատեղ ունեցվածքը գնահատվում է մեկ միլիարդ դոլար (մենք այստեղ անգամ չենք  պատկերացնում, թե մեկ միլիարդ դրամը ինչ տեսք ունի, իսկ նրանք միլիարդ դոլարի հետ գործ ունեն, գրողը տանի)։ Կարճ ասած՝ անցնենք բուն թեմային։ TMZ–ը գրում է, որ Բեյոնսեի On The Run 2 շրջագայությունից հետո զույգը վերադարձել է Նահանգներ։

Ըստ երեւույթին Եվրոպայում Բեյոնսեի պատկերով մարզաշապիկները, աքսեսուարներն ու մնացած արտադրանքը վատ էր վաճառվում, ու ըստ ամենայնի մաքսանենգ ապրանքները՝ այդ նույն մարզաշապիկները, չափից շատ էին վաճառվում այն համերգասրահի մոտ, որտեղ երգչուհին էր ելույթ ունենում։

Վերադառնալով ԱՄՆ (հայտնի երգչուհին շուտով համերգ է տալու Ֆոքսբորոյի Gillette Stadium  համալիրում) աստղերն առաջինը հասել են նրան, որ դատարանը արգելել է Բեյոնսեի արտադրանքի կեղծիքների վաճառքն այն վայրերում, որտեղ տեղի են ունենում նրա համերգները։ Հիմա զույգը կկարողանա տեղական իշխանություններից պահանջել, որ նրանք համերգային համալիրի մոտակայքից վերացնեն այն արտադրանքը, որը վաճառվում է «Պաշտոնական արտադրանք» ապրանքանիշով։

Վատ չի ապրում Բեյոնսեն՝  պաշտոնական մարզաշապիկն արժի 40 դոլար, իսկ կեղծիքը՝ 5-ից 10-ը։

Ի դեպ, դատարանի կողմից նման վճիռ էին նախկինում պահանջել նաեւ Լեդի Գագան, Քեթի Փերին ու Փինքը։

 

Լուսանկարները՝ REX, Shutterstock, Getty

 

 



© NEWS.am STYLE