Գայթակղիչ Անատի Սաքանյանը` կարճ կիսատաբատով

00:15   2 օգոստոսի, 2018

Դերասանուհի Անատի Սաքանյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Իր գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով նա ջերմացնում է երկրպագուների առօրյան:

Այս անգամ դերասանուհին միկրոբլոգում հրապարակել է լուսանկարների շարք, որոնցում ցուցադրել է իր գեղեցիկ street style լուքը:



Գայթակղիչ շիկահերը լուսանկարներում կապույտ կարճ կիսատաբատով է, ճերմակ վերնաշապիկով ու լուքը ընդհանրացնող գեղեցիկ գլխազարդով:



Հետաքրքիր է, որ Անատին ամբողջացրել է կերպարն ընտրելով յուրահատուկ վարդագույն հողաթափ-սանդալներ, որոնք բավականին ակտուալ են այս տարի:



Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր վառ ու գեղեցիկ դիմահարդարմամբ: Շիկահերի վարսերն ազատորեն թափված էին ուսերին:



© NEWS.am STYLE