Գարի Մադաթյանն ու Մել Բին ներկայացել են ամբողջովին մերկ

10:26   2 օգոստոսի, 2018

Մենք բազմիցս ենք անդրադարձել հայազգի ոճաբան Գարի Մադաթյանի ու բրիտանական Spice Girls խմբի նախկին մեներգչուհի Մել Բիի սիրային հարաբերությունների մասին։

Հայտնի ոճաբան Գարի Մադաթյանն Instagram-ի իր էջում նոր, սեքսուալ լուսանկար է հրապարակել, որում նա ու Մել Բին ներկայացել են ամբողջովին մերկ: Նրանք լուսանկարվել են լողավազանում: Կրքոտ հրապարակումը Գարին մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Որովհետեւ մենք կարող ենք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոճաբան Գարի Մադաթյանն Instagram-ի իր էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջվում է, լուսանկար էր հրապարակել: Այդ լուսանկարի միջոցով Գարին տեղեկացրել էր, որ զույգը սպասում է իր առաջնեկին: Գարին գրել էր. «Հրատապ լուրեր!!! Ես եւ ՄելԲին սպասում ենք մեր առաջնեկին»:



© NEWS.am STYLE