Երկու հայտնի ֆրանսիացի ռեփերների ու նրանց թիմերի ծեծկռտուքը՝ Փարիզի օդանավակայանում

11:01   2 օգոստոսի, 2018

Ահա թե ինչի համար եմ սիրում ֆրանսիական ռեփը, որովհետեւ այդ ժանրի ներկայացուցիչներից շատերը կատարյալ ապուշ են։ Երկու ամենահայտնի ֆրանսիացի ռեփերներ Booba-ն ու  Kaaris-ը վաղուց են թշնամիներ, չնայած ժամանակին միասին էին երգում։

Երգիչները մամուլում ու սոցցանցերում բազմիցս սպառնացել են իրար։ Իսկ երեկ տեղի է ունեցել ռեփերների ու նրանց թիմերի ծեծկռտուքը փարիզյան օդանավակայանում, ընդ որում, նրանք ավիրել են duty–free օծանելիքի խանութը։

Պարզվել է, որ երկու երաժիշտներն էլ նույն օրը բարսելոնյան ակումբներում համերգ էին ծրագրել։ Booba-ն պետք է ելույթ ունենար Pacha հայտնի ակումբում, իսկ Kaaris-ը՝ Shoko։ Ի դեպ, Բարսելոնում ակումբները իրար մոտ են գտնվում (այսինքն վիճաբանությունը կարող էր նաեւ այնտեղ ծագել)։

Առայժմ հայտնի է, որ երբ օդանավակայանում Booba-ն տեսել է իր մրցակցին, նա միանգամից սկսել է վիճել։ Երկու ռեփերներն էլ, ինչպես նաեւ նրանց թիմերի անդամները կալանավորված են։ 

   

Աղբյուրը՝ Liberation 



© NEWS.am STYLE