Արփի Գաբրիելյանը կարճ կիսատաբատով ցուցադրել է սլացիկ ոտքերը

12:28   2 օգոստոսի, 2018

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը, ով գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, տեւական բացակայությունից հետո վերադարձել է հայրենիք եւ անմիջապես սկսել է միկրոբլոգի իր էջում հմայիչ լուսանկարներով ուրախացնել հետեւորդներին:

Արփին Instagram-ի էջում հմայիչ լուսանկար է հրապարակել, որում հանդես է եկել կարճ կիսատաբատով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը, եւ ամառային, երկար վերնաշապիկով: Հրապարակումը Արփիի կողմից մեկնաբանված չէ:

Ավելի վաղ դերասանուհին իր միկրոբլոգում ներկայացրել էր մի լուսանկար, որն արված էր Լոս Անջելեսում: Արփին լուսանկարում ճերմակ, թեթեւ հանդերձանքով էր՝ ծովափին:

Նա մեկնաբանել էր հրապարակումը՝ լուսանկարին կից անգլերեն լեզվով գրելով. «Միակ բանը, որ մենք գիտենք ապագայի մասին, այն է, որ այն ուրիշ է լինելու»:

 

 



© NEWS.am STYLE