Լեոնարդո դի Կապրիոն ներդրում է կատարել շաքարեղեգից հողաթափերի արտադրության մեջ

16:09   2 օգոստոսի, 2018

Լեոնարդո դի Կապրիո, դու կյանք ես )))  43-ամյա դերասանը ներդրում է կատարել շաքարեղեգից հողաթափեր արտադրող Allbirds ապրանքանիշի մեջ։ Ինչպես գիտեք՝ դերասանը էկոշարժման կողմնակից ու ակտիվիստ է։

«Կայուն սպառողական ապրանքների ստեղծումը պահանջում է ապրանքանիշերի խորը ըմբռնումը, որոնք պետք է  հասկանան, թե ինչ ազդեցություն ունեն շրջակա միջավայրին վերաբերող մեր ընդհանուր խնդիրների լուծման գործում։ Այս ապրանքանիշը նոր նյութերի ստեղծման առաջատար է, որոնք օրինակ կծառայեն կոշիկի արտադրության համար։ Նման գյուտերը   ավելի վստահ ապագայի հիմքն են դառնալու»,- հայտնել է դերասանը։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Դի Կապրիոյին տեսել էին ընկերուհու հետ ընթրելիս։ Լեոնարդո դի Կապրիոյին ու Կամիլա Մորոնեյին պապարացիները «բռնացրել են» Բեւերլի Հիլզում։

43-ամյա դերասանը հանդիպում է 20-ամյա մոդելի հետ, ով 78-ամյա Ալ Պաչինոյի խորթ դուստրն է, քանի որ դերասանը 2009-ից սկսած ապրում է Կամիլայի մոր՝ 42-ամյա Լյուսիլ Սոլայի հետ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ FilmMagic



© NEWS.am STYLE